Մեր կլինիկայի մասին

2003թ. ՋԴՋ ստոմատոլոգիական կլինիկան առաջին անգամ իր դռները բացեց պացիենտների առջև:Հիմնադիրները ամուսիններ են ՝ Վարդան Ալեքսանյանը և Սուսան Ստեփանյանը: Առաջին օրվանից կլինիկան առաջնորդվում էր անխտիր բոլոր պացիենտների արդյունավետ և ջերմ ընդունելությամբ:
2018թ. կլինիկան վերածնվեց: Կլինիկան ամբողջովին վերանորոգվեց, հագեցավ նորագույն սարքավորումներով, գործիքներով և նյութերով` պացիենտի համար այցը դարձնելով ավելի հաճելի, իսկ բժշկի աշխատանքը` էլ ավելի արդյունավետ:
Կլինիկայում աշխատում են որակյալ և փորձառու մասնագետներ, մատուցվում են ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները՝ թերապևտիկ, պարօդոնտոլոգիական, օրթոպեդիկ, օրթոդոնտիկ, վիրաբուժական և էսթետիկ: Ընտանեկան ջերմ մթնոլորտը, փորձառու անձնակազմը, բարձրակարգ սպասարկումը և անհատական մոտեցումը ստոմատոլոգին կատարած ձեր այցն էլ ավելի հաճելի կդարձնեն: